Սա առաջնորդների պայքար չէ։ Անդրադառնալով ըննդիմության կողմից վարչապետի թեկնածուի վերաբերյալ Armenia Today-ի հարցադրմանը՝ այս մասին այսօր երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, որ ապագա կառավարությունում չեն կարող լինել նախկինում իրենց անունն արատավորած բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ, որոնք հասարակության կողմից չեն ընդունվում։
«Ուստի, այս փուլում անուն տալը նպատակահարմար չենք գտնում, առավել ևս, որ նման անուն մեր մեջ չի շոշափվում»,- ասաց Վանեցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։