Մենք խաղաղության օրակարգ որդեգրելու և այն իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից՝ նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ ժողովրդավարական բարեփոխումների հարցում մեծ է Նիդեռլանդների դերը։
«Մենք վճռական ենք լիարժեք իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Մենք վճռական ենք մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու առումով։ Մենք ընդհանուր պատկերացում ունենք առ այն, որ խաղաղության օրակարգը պետք է իրագործվի»,- նկատի ունենալով Նիդերլանդների ղեկավարությանը՝ ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։