Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 12-13-ը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Դուշանբեում նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկրրների հետ։
Հշեցնենք նաև, որ երեկ Դուշանբեում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։