Մինչ այս պահը օրվա ընթացքում բողոքի ակցիայի 6 մասնակից է բերման ենթարկվել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ։ Իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։
Օրվա ամփոփիչ հանրահավաքը 16։00-ին է Ֆրանսիայի հրապարակում։