Անլուրջ թեմաներ են: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքից առաջ Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին բացակայության համար մանդատներից զրկելու հայտարարություններին:
Անդրադառնալով իրավական ընթացակարգի վերաբերյալ դիտարկմանը՝ նա նշեց. «Պետք է դիմեն Սահմանադրական դատարան, ՍԴ-ն որոշում կայացնի՝ բացակայությունները հարգելի են, թե ոչ: Բայց դա բացարձակ էական չէ հիմա, մեզ չի հետաքրքրում: Մեր խնդիրն ու օրակարգն ուրիշ է: Մանդատների հարցը մեզ համար զրո նշանակություն ունի»,- ասաց Ղազինյանը:
Մեր թղթակցի հարցին՝ վերադառնալո՞ւ է ընդդիմությունը խորհրդարան, Ղազինյանը պատասխանեց. «Նման օրակարգ առայժմ դրված չէ: Մենք ԱԺ կվերադառնանք միայն մեր արձանագրած հաղթանակն իրավաբանորեն ֆիքսելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: