«Yandex»-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում։ Այս մասին գրում է «Հայրենիք» կուսակցության իրավաբան Արսեն Բաբայանը։
«Ժամը 09:00-ի դրությամբ Երևանի երթևեկությունը կաթվածահար է»,- հայտնում է Բաբայանը։
Նշենք, որ Երևանում այսօր՝ մայիսի 16-ին, «Դիմադրությքւն» շարժումը սկսել է ավոերթերը։ Դրանք հիմնական 5 ուղղություններով են ընթանում՝ Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց, Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց, Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ, Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ, Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։