Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը։ Այս մասին գրում է փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց»,- գրել է նա։
«Դիմադրություն» շարժումն առավոտյան 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում:
Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ առավոտից փակելու են փողոցներ և պարալիզացնելու են մայրաքաղաքի երթևեկությունը։ Նա կոչ է արել ուսանողներին դասերի չհաճախել, աշխատողներին չգնալ աշխատանքի՝ տեղեկացնելով գործատուին, իսկ և միանալ ընդդիմության պայքարին։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։