«Դիմադրության» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանն այսօր Ֆրանսիայի հրապարկում կայացած հանրահավաքի ժամանակ անդրադարձել է կոչը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին այսօր արած հայտարարությանը։
«2018 թ-ին հայ ժողովուրդը գնաց լավ կյանքի մասին սուտ խոստումների հետևից, ոչ թե Արցախի կորստի ու արյունալի պատերազմի, գնաց ավելի ժողովրդավար պետություն ստեղծելու հետևից, ոչ թե բռնապետություն հաստատելու և ժողովրդավարությունը բռնաբարելու հետևից։ Իսկ ինչ վերաբերում է 2021 թ-ի ընտրություններին, չնայած այդ խայտառակ ընտրություններին՝ այդ ընտրություններում հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու և առհասարակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել»,-նշեց Սաղաթելյանը։
Ըստ Սաղաթելյանի՝ «Դիմադրության» շարժումը միտված է նաև հենց Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը։ «Եթե որոշ շրջանակներ կարծում են, որ հայ ժողովուրդը դառնալու է իրենց շահերի սպասարկուն, շահերի մանրադրամը՝ խորապես սխալվում են․ հայ ժողովուրդը հիմա այս հրապարակում է հենց դա կանխելու համար»,- հայտարարեց չ Իշխան Սաղթելյանը։