Marriott Armenia հյուրանոցի դիմաց, որտեղ Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, ընթանում է բողոքի ակցիա: Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքը։
Նշվում է, որ այնտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները: