ԱԳՆ-ի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մեկ մասնակցի են բերման ենթարկել ոստիկանություն։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նրա տեղեկության համաձայն՝ անձը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից «Դիմադրությանղ» շարժումն արգելափակել է ԱԳՆ-ի շենքը։ Մի շարք պատգամավորներ բարձրացել են շենք, որտեղ նրանց ընդունել է փոխարտգործնախարար Սաֆարյանը։ Նրա հետ զրույցից հետո պատգամավորները լքել են շենքը, իսկ ավելի ուշ՝ արգելաբացել այն։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Եղանակային պայմաններից ելնելով՝ երեկ հանրահավաք չի եղել։
Հիշեցնենք, որ Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են ընթանում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։