Իշխանությանը հրավիրում ենք խորհրդարան, սակայն մեր օրակարգով, տղա են՝ թող գան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ չեն գնալու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Փոխարենը միջոցառում ունեն Ֆրանսիայի հրապարակում 16։00-ին, իսկ 19։00-ին սպասվում է նրանց հանրահավաքքը Գարեգին Նժդեհի հրապարակում։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե հանրահավաքները նվեր են վարչապետին, քանի որ բարձրացնում է նրա վարկանիշը միջազգային ասպարեզում, Սաղաթելյանն ասաց, որ եթե սա նվեր է, ապա ավելի մեծ նվերներ են մատուցելու նրան։
Մանրամասները՝ տեսանյութում։