Ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է շտապեցնել հայկական կողմին՝ փորձելով Հայաստանի շահերին դեմ քայլեր կորզել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով բրուսելյան եռակողմ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն իր հերթին պետք է շտապի՝ հասկանալով, որպեսզի կանխեն այս իշխանությունների հակահայ գործողությունները։
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ եթե իրենց ցույցերը չլինեին, հիմա իշխանությունը հակահայկական փաստաթուղթ էր ստորագրել։
«Արցախի ինքնորոշման իրավունքն ընդհանրապես դուրս է մնացել բանակցություններից։ Էթնիկ հասկացության մասին է նշվում։ Եթե արցախցիները ֆիզիկապես Արցախում ապրելու իրավունքն էլ ունենան, միևնույն է, Արցախը հայաթափվելու է․ արցախցիներն էլ Արցախում ապրելու են այնպես, ինչպես հայերը՝ Թուրքիայում»,- նկատեց պատգամավորը։