Ցանկացած մեկը, ով այս օրերին միջազգային մակարդակով փորձում է պայմանավորվածություններ ձեռք բերել ներկայիս իշխանությունների հետ, հասկանում է, որ դրանք ինչ-որ փուլում անվավեր կդառնան։ Այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ նշեց մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Եթե Հայաստանի իշխանությունները ընդդիմության գործողությունները նվեր են անվանում միջազգային հանրության աչքում իրենց իմիջը բարձրացնելու առումով, ապա կեցցե ՔՊ-ն, մենք պատրաստ ենք նրանց համար ավելի խոշոր նվերներ պատրաստել»,- ընդգծեց Սաղաթելյանը։