ԱԺ հունիսի 3-ի նիստը լինելու է վերջնական ջրբաժանը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդների Իշխան Սաղաթելյանը։
«Իրենք այդ օրը կա՛մ կգան, կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա՛մ կգան կստորագրեն այդ հայտարարությունը։ Ես վստահ հայտարարում եմ, որ իրենք չունեն այդ համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ»,-հայտարարեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանը նշեց, որ վաղը հանրահավաք չի լինելու։ «Մայիսի 28-ին՝ 18։00-ին հրավիրում ենք համապետական հանրահավաք։ Մինչ այդ ժամը Սարդարապատից տեղի կունենա մեծ ավտոերթ։ Տեղեկացնեմ նաև, որ մայիսի 28-ին մեր հանրահավաքին զուգահեռ հանրահավաք է տեղի ունենալու նաև Ստեփանակերտում»,-հայտարարեց նա։