Այսօր՝ մայիսի 27-ին, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին փոխգործակցության համար և կարևորել ԱԶԲ-ի հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը:
Հանդիպման օրակարգում եղել են Ասիական զարգացման բանկի՝ 2022-2025թթ. վարկային պորտֆելի ձեւավորման եւ հենակետային թեմների քննարկմանն առնչվող հարցերը: Առանձնահատուկ ընդգծվել է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության, ինչպես նաև Երևանի ու մարզային ճանապարհային ցանցի և տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգման առաջնահերթությունը:
Կողմերն անդրադարձել են նաև արդարադատության և առողջապահության ոլորտներում տեխնիկական աջակցության տրամադրման հարցերին: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկա անելիքների վերաբերյալ: