ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտնել է, որ չի գնալու ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լսումներին։
«Մամուլից իմացա, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ինձ հրավիրել է լսումների։ Դեռ հայց չեմ ստացել։ Համենայն դեպս, որոշել եմ չգնալ երկու պատճառով»,– նշել է նա։
Ըստ նախկին պաշտոնյայի՝ առաջին պատճառն այն է, որ չի հավատում հանձնաժողովի նպատակների անկեղծ և ազնիվ լինելուն, երկրորդը` բոլոր հարցերին տալու է միայն մեկ պատասխան. «Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։
«Նույնը կարելի է ասել նաև այսօրվա իրավիճակի մասին։ Ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը՝ ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու Թուրքիայի և Ադրբեջանի բանեցրած ճնշումներից»,- նշել է նախկին դիվանագետը։