Մենք, ձևակերպել ենք այն մինիմալ պահանջները, որպեսզի ունենանք պետականություն և հայկական Արցախ, սա վերջնական ջրբաժան է։
Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ով դեմ է իրենց հրապարակած փաստաթղթին, ապա ժողովրդի թշնամին է։ «Այլևս որևէ մեկին խաղալու տեղ չենք թողնելու, կա՛մ ժողովրդի հետա, կա՛մ ժողովրդի դեմ»,-հայտարարեց նա։
Նա հայտնեց, որ վաղը Ֆրանսիայի հրապարակում տարբեր թեմաներով քննարկումներ կլինեն։ «Երկուշաբթի օրը՝ ժամը՝ 11։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարկում»,-հայտարարեց նա։