Վաղը ևս այցելելու ենք պետական հաստատություններ։
Այս մասին Ֆրանսիայի հրապարկում տեղի ունեցած հավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Այցելելու ենք տարբեր հիմնարկներ, որպեսզի տեսնենք, ով ինչ դիրքորոշում ունի։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին այս փաստաթղթի համար դիրքորոշում պահանջել»,-հայտարարեց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ վաղը 11։00-ին ընդդիմությունը կհավաքվի Ֆրանսիայի հրապարկում, որտեղից կշարժվեն տարբեր հաստատություններ, իսկ 19։00-ին հանրահավաք կլինի։