Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մպաշտոնական կայքից։
Քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Նշվում է, որ շեշտվել է արածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ հարցերի լուծումը:
Իլհամ Ալիևը տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին: Քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ արդիական հարցեր։