Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում։ ԱԻ նախարարն իրավասու չէ նման գնահատական տալ, կառավարության որդեգրած ծրագրի յուրաքանչյուր կետ իմն եմ համարում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով հարցին՝ կո՞ղմ եք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Նշենք, որ այս հարցադրումը ընդդիմությունն այս օրերին փորձում է տալ բոլոր նախարարներին։
Armenia Today-ի դիտարկմանը՝ այսօր մամուլում կային հրապարակումներ, որ ԱԻՆ-ում ավելի շատ նախարարի կարգավիճակ ունի Արմեն Գասպարյանը, նախարարն արձագանքեց․ «ԱԻՆ-ում նախարարի կարգավիճակ ունի մեկ հոգի, ով նշանակվում է նախարար։ Փրկարար ծառայությունը ԱԻՆ-ի ողնաշարն է, մենք սերտ համագործակցում ենք ծառայության ղեկավարի հետ։ Նման բան չկա ու չի կարող լինել։ ԱԻՆ-ում երկիշխանություն չի կարող լինել»։
Մանրամասները՝ տեսանյութում։