Դիվանագիտական դպրոցը որոշ ժամանակ նոր ուսանողներ չի ընդունել․ վերջին շրջանում արտաքին գործերի նախարարության կառույց կադրերի հոսք չի նկատվում։ Այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Սա, նրա խոսքով, երկու պատճառ ունի․ կորոնավիրուսը և ԱԳՆ ղեկավարության փոփոխությունները։ 2020 թվականին Դիվանագիտական դպրոց է ընդունվել 20, ավարտել՝ 11 աշակերտ, որից միայն չորսն է աշխատանքի անցել Արտաքին գործերի նախարարությունում։ Այդուհանդերձ, սա չի նշանակում, թե դիվանագիտության նկատմամբ հետաքրքրություն չկա։
ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ քննարկում են դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների առաքելությունների ժամկետներն ավելացնելու հարցը, ինչը ներկայումս սահմանված է 3 տարով։
Մանրամասները՝ տեսանյութում։