«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր ԵՄ գրասենյակի մոտ կարդաց ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների հայտարարությունը, որը վերաբերում է հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցներում տեղի ունեցած բախումներին։
«Ոստիկանական ուժերի կողմից կիրառվել են ապօրինի անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ։ Չնայած այն բանին, որ հավաքը բացառապես խաղաղ բնույթ էր կրում, ոստիկանական ուժերը ոչ թե պետք է խոչընդոտեին, այլ աջակցեին խաղաղ հավաքների մասակիցներին։ Անհամաչափ ուժի, հատուկ միջոցների կիրառման հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ, նաև կանայք ու տարեցներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաև մի շարք պատգամավորներ, շարժման անդամ հանիսացող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ»,- ընդգծեց Վարդևանյանը։
«Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի վրա, սա հերթական կարմիր գծի հատումն էր»,- ասաց նա՝ հայատարելով, որ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին կհանձնվի հայտարարության գրությունը՝ պատշաճ արձագանքի ակնկալիքով։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր Ֆրանսիայի հրապարակից երթով գնացին դեպի Եվրամիության գրասենյակ: Ընդդիմադիրները ԵՄ գրասենյակի մոտ ներկայացրին ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բռնության փաստերը։
Մանրամասները՝ տեսանյութում։