Սերգեյ Լավրովը Հայաստան այցի ընթացքում նախատեսում է բանակցություններ վարել Հայաստանի վարչապետի, նախագահի և արտգործնախարարի հետ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Քննարկումները կենտրոնացած են երկկողմ դաշնակցային հարաբերությունների, Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության ընդլայնման շուրջ ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, միջազգային հարթակներում կոորդինացիայի ամրապնդում»,- ասել է Զախարովան։
Ռուս դիվանագետը նաև նշել է, որ նախատեսվում է մտքերի լայն փոխանակում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին եռակողմ պայմանավորվածությունների կատարման շուրջ։
«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ երկկողմ շփումները խիստ ինտենսիվ են», – ասել է Զախարովան։