Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Նախարարն Անկարայից մեկնել է Հայաստանի մայրաքաղաք, որտեղ բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Հինգշաբթի օրը նախատեսված են Լավրովի բանակցությունները իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, հանդիպումներ Հայաստանի վարչապետի ու նախագահի հետ։
Ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։