«Չեմ կարծում, թե գործընթացը ձգձգվել է։ Աշխատանքային տեմպով և աշխատանքային մթնոլորտում քննարկումները շարունակվում են։ Այս ուղղությամբ բազմաթիվ հարցերում համընդհանուր մոտեցում կա»,- այս մասին ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ գործընթացներին, նաև այն հարցին, որ Ադրբեջանը շարունակում է առաջնորդվել միջանցքային տրամաբանությամբ։
«Բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն կամ վերաբացվեն, մնալու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով որ անցնում են։ Բնականաբար, միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, ինչը համընդհանուր ընկալում է։ Միևնույն ժամանակ կան մանրամասներ, որոնցում կողմերը դեռևս տարբեր պատկերացումներ ունեն։ Ես կարծում եմ, որ այս առումով փոխադարձ ընդունելի լուծումներ կունենանք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին երկար դադարից հետո ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ տեղի ունեցավ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքային խմբի նիստը։
Մանրամասները՝ տեսանյութում։