Արդեն գրեթե երկու ամիս է, ինչ Ֆրանսիայի հրապարակում շարունակվում են ընդդիմության սակավամարդ հանրահավաքները, որոնք չունեն որևէ բովանդակային օրակարգ։ Դրանք նպատակ ունեն միայն խաթարելու մեր պետության ներքին կայունությունը։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ հայտարարությունների ժամին։
««Զարթնիր Լաոն» որևէ առնչություն չունի ընդդիմության նատակների հետ։ Ընդդիմադիրների ձեռքին այն անհասկանալի փողոցային պայքարի, ներքին թշնամանք հրահրելու գործիք է դարձել։ Ընդդիմության «Լաոյի» փնտրտուքները մեծացնելու են պատերազմի վերսկման հավանականությունը, մինչդեռ իրական «Լաոն» միշտ է արթուն։ Այս անհասկանալի փողոցային պայքարը մերժվելու է հասարակության կողմից»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն գրեթե 2 ամիս է՝ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։ Պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Անհնազանդության ակցիաների հիմքում Արցախի հարցն է։
Մանրամասները՝ տեսանյութում։