Անցնող ամիսների ընթացքում շարժումը լուրջ ձեռքբերումներ է ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք մեր առջև խնդիր ունեինք, ու այսօր էլ ունենք՝ օր առաջ հասնել իշխանափոխության։ Այդ ուղղությամբ արել ենք, գլխավոր խնդիրը չլուծված է։ Դրա համար անհրաժեշտ են շարժման կառուցվածքի վերափոխման ու կառուցվածքի նոր մոտեցումներ։ Շարժումը պետք է տարածենք Հայաստանով մեկ»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ հետքայլի մասին լուրերն ընդամենը խոսակցություններ են։
«Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։