«Կյանքի պուրակի» աշխատանմքների կազմակերպման նախագիծը պաշտոնապես փոխանցվել է ՏԿԵ նախարարությանը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նրա խեսքով՝ փորձագիտական աշխատանքներին են սպասում և նախատեսված է, որ 2-3 շաբաթվա ընթացքում կունենան փորձագիտական կարծիք։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ վարչապետի տեղեկացմամբ՝ Երևանի բուսաբանական այգում կհիմնադրվի «Կյանքի պուրակ», որտեղ արցախյան պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կենտրոնը կլինի կենաց ծառը՝ մեր բոլոր նահատակներին եւ հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող:
Մանրամաասները՝ տեսանյութում։