Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով հանդիպումը:
Այնտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Հունիսի 16-17-ը պաշտոնական այցով Երևան է ժամանել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
Այցի շրջանակներում նախատեսված էին նաև հանդիպումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և Արդարադատության նախարարի հետ: Վարչապետի հետ նա արդեն հանդիպել է։