Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը՝ ԶԼՄ-ների բազմաթիվ հարցադրումներին ի պատասխան։
Նաև տեղեկացնում են, որ ձայնագրությունը կատարվել է առանց Ջհանգիրյանի իմացության:
Հիշեցնենք, որ ըստ ասուլիսի ժամանակ հրապարակված ձայնագրության՝ Ջհանգիրյանը սպառնալիքներ է հնչեցրել Վարդազարյանի հասցեին և ոչ նորմատիվ լեքսիկոնով արտահայտվել ընդդիմության մասին։ Նա ասել է, որ այլ թեկնածուի կողքին գուցե և կանգներ, սակայն Քոչարյանի գալուն դեմ է, քանի որ «այդ կլանից հազիվ է պրծել»։
Նշենք, որ ձայնագրությունը ՔԿ է ուղարկվել։