Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինները Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին, Հայաստանին արտահանձնելու մասին որոշում են կայացրել։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը»,– գրել է Աբրահամյանը։
Այս կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը:
Հիշեցնենք, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա Հայաստան տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Այդ պահից սկսած` Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերն ու սպասում է չեխական կողմի պատասխանին։
ՀՀ իրավապահ մարմիներն արդեն մեկ տարի սպասում էին Չեխիայի իշխանությունների այս որոշմանը։
Բանակից խուսափելու սողանցքները չեն վերանում․ փորձագետը՝ տարկետման կարգը խստացնելու մասին
Զինծառայությունից տարկետում վերցնելու կամ ծառայությունից ազատվելու կարգը խստացնելու որոշման նախագծով, կարծեք թե, առաջին հայացքից իշխանությունները փորձում են համալրել բանակը, բայց...