Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Կիև կատարած այցի ժամանակ զենքի օպերատիվ մատակարարման հարցում մերժել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին գրում է վերլուծաբան Դոյլ Մաքմանուսը Los Angeles Times-ի իր հոդվածում:
Նրա խոսքով՝ Արևմուտքում «Ուկրաինայից հոգնելու» մասին են մատնանշել՝ այդ համատեքստում շեշտելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով ԵՄ երկրների կրած տնտեսական հետևանքների մասին։
Հրապարակախոսը նաև կասկած է հայտնել ԵՄ-ին Ուկրաինայի շուտափույթ անդամակցության հեռանկարների հարցում։
«Ընդ որում՝ նրանք հավանություն են տվել ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտին, բայց այն ամբողջովին սիմվոլիկ բնույթ է կրել»,- նշել է LA Times-ի հեղինակը: