«Ուժը հայրնեյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգն հայտնել է, որ սկսել է ուսումնասիրել մայրաքաղաք Երևանի խնդիրները։
Ռոտենբերգն, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել Երևանի քաղաքապետի պաշտնում, գրառում է կատարել Instagram-յան իր էջում․ «Երևանը մի քաղաք է, որն աճում ու զարգանում է արագ տեմպերով, և որքան արագ է այն զարգանում, այնքան արագ էլ առաջանում են որոշ խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են մեր ներկայի ու ապագայի վրա», – գրել է Ռոտենբերգը.
Նա հայտնել է, որ իր ծանոթությունը սկսում է մետրոպոլիտենից, որպեսզի հասկանա «ինչ է կատարվում գետնի տակ»։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Ռոտենբերգը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Երևանի քաղաքապետի ընտրություններում:
Նատալյա Ռոտենբերգն արդեն պետական կառույցներում աշխատելու փորձ ունի։ Նա 2022թ. փետրվարից մինչև մարտն զբաղեցրել է Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը, սակայն հետո ազատվել է այդ պաշտոնից և հիմնադրել է «Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիա» ՀԿ-ի, որոշել է ինքնուրույն զարգացնել սպորտի այդ ուղղությունը։