Հունիսի 13-ին դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում նորանշանակ դեսպանների միջոցառման շրջանակներում կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Հիշեցնենք, որ 2,5 տարի «Իմ քայլը» խմբակցությունը ղեկավարած Լիլիթ Մակունցը նախորդ տարի օգոստոսին նշանակվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։