Այսօր Ֆրանսիայի Լիոն քաղաքում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը։
Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն, ով այսօր հանդես է եկել բացման ելույթով։
Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովների նպատակը Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը նպաստելն է:
Հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգում առաջնահերթ ուղղություն է տնտեսական համագործակցության զարգացումը, որի կարևոր հանգրվան էր 2021թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը:
Ապակենտրոնացված համագործակցությունը պարունակում է տնտեսական բաղադրիչ։ Տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը մասնակից քաղաքների միջև կապերի և ապակենտրոնացված համագործակցության խթանումը արտացոլված է վերոնշյալ ճանապարհային քարտեզում։
Տերտերյանն այսօր համաժողովի շրջանակներում մասնակցելու է նաև «Տարածքային բարեփոխումներ, մարտահրավերներ եւ հիմնախնդիրներ» խորագրով կլոր սեղան-քննարկման։