Սիրիան որոշում է կայացրել ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը։
Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ին։
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը որոշել է ճանաչել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը»,-ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: