ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վաղը՝ ժամը 11։00-ին, արտահերթ նիստ կգումարի։
Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից հետ կանչելու մասին որոշման նախագիծն է լինելու։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այդ մասին հայտնել էր ԱԺ «ՔՊ» խմբակցության քարտողար Արթուր Հովհաննիսյանը։ ՔՊ-ն չի բացառել որոշ ընդդիմադիր պատգամվորների նաև մանդատներից զրկելու գործընթացը։