ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին փոխխոսնակի իր պաշտոնից և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին իր պաշտոնից հեռացնելու հարցը։
Ինչպես ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նշեց ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ ՔՊ-ն ժամանակին կողմ էր քվեարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը՝ հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրությունը, սակայն նա պաշտոնավարման ողջ ընթացքում ունեցել է 198 բացակա։ Իսկ ԱԺ խորհրդի 25 նիստից լոկ 7-ին է ներկա եղել։
Ջուլհակյանը հիշեցրեց նաև, որ թե՛ Իշխան Սաղաթելյանը, թե՛ նրա գործընկերները հրաժարվել են 8-րդ գումարման առաջին նիստի օրը տալ պատգամավորի երդումը։
Իշխան Սաղաթելյանը, ըստ ՔՊ պատգամավորի, նաև հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք։
Ինչ վերաբերվում է Վահե Հակոբյանին, ապա ըստ զեկուցող Ծովինար Վարդանյանի՝ 342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին, իսկ հրավիրված 25 խորհրդի նիստերից 20-ից բացակայել է։