ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջադրել է Հովակիմ Հովակիմյանին։
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարությունը որոշել էր Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրել Սեդա Սաֆարյանին, ով, լինելով փաստաբան, ներկայացնում էր 2008 թվականի մարտի 1-ի գործով տուժողների շահերը։ Սեդա Սաֆարյանը Սահմանադրական դատարանում պետք է փոխարինի դատավոր Արևիկ Պետրոսյանին, որի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի դեկտեմբերին։
Սպասվում է, որ ԱԺ-ն արտահերթ կարգով կքննի Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներին։
Հայաստանի Սահմանադրական դատարանը բաղկացած է 9 դատավորից, որոնցից երեքը ներկայացնում է կառավարությունը, երեքը՝ նախագահը, երեքը՝ դատավորների ընդհանուր ժողովը։