«Դիմադրություն» շարժման անդամները քայլերթով շարժվել են Եվրոպական Միության գրասենյակ:
Շարժումը կարծում է, որ Եվրոպայի միությունն ասելիք պետք է ունենա, երբ ԲԴԽ նախագահ գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել, սակայն ջհանգիրյանական արդարադատությունը դեռ մնում է։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ դատական բարեփոխումների համար ԵՄ-ն հսկայական միջոցներ է տրամադրել․
«Իրենք դա պատկերացնում էին հենց Ջհանգիրյանի երեսո՞վ: Հիմա ուզում ենք հասկանալ՝ ԵՄ-ին էլ էին «կուտ տալի՞ս», թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս»:
Վարդևանյանը նշեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ունեն ընկերներ, որոնք դեռ կալանավորված են հենց «ջհանգիրյանական արդարադատության» հիման վրա: