Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները համարվում են դադարած: Այս մասին որոշումը հրապարակված է Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքում:
Հայտնի է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:
Խորհրդի մեկ այլ որոշմամբ՝ դադարեցվել են նաև Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները:
Լիպարիտ Մելիքջանյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր: