Ինչ-որ ես պահանջում եմ, ոչինչ չի փոխվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դեռևս 2020-ին Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ իր հայտարարությանը։
«Հունիսին 5-ին եղելա, ես ասել եմ, որ պետք է կարողանանք ուշադիր լինել, որ մենք վտանգի տակ ենք։ Պատերազմ եղա՞վ։ Էտ ժամանակահատվածում կորոնավիրուսնա էլ եղել և այլն։ Էտ ժամանակ ես ինչ-որ պահանջել եմ, հիմա էլ եմ պահանջում», – նշել է նա։