Ազգային ժողովի խորհուրդը քննարկելու է 14 ընդդիմադիր պատգամավորի մանդատներից զրկելու հարցը։
Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Երեկ խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել էր 33 պատգամավորի մանդատից զրկելու նախագիծ, որը հետո հեռացվել է։
Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ նախագիծը հեռացվել է տեխնիկական խնդիրների պատճառով։ ԱԺ խորհրդի նիստը նախատեսվում է գումարել առաջիկա օրերի ընթացքում։
Պատգամավորը նաև ասել է, որ խմբակցությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու խորհրդի նիստում` դիմել ՍԴ, թե` ոչ։