Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը տեղեկացրել է, որ երեկ արգելվել է իր մուտքը Հայաստան։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանի մէջ կը նկատուիմ անբաղձալի տարր: Ոստիկանութիւնը առաջնորդեց զիս դէպի վերադարձի օդանաւ, երբ մինչ նոր հասած էի արդէն Երեւան, ուր մուտքին զիս կասեցուցին եւ անցագիրս գրաւեցին:
Գիտէի, որ Ատրպէյճան եւ Թուրքիա մուտքս արգիլուած է եւ հիմա գիտցայ նաեւ, որ արգիլուած եմ Փաշինեանի Հայաստանի մէջ … Հայաստանի, հայութեան ու Հայ Դատի համար 40 տարուան պայքարէ ետք նման կացութեան «արժանանալը» ուղղակի ցաւ կը պատճառէ զիս»:
Armenia Today-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել։