Հայ-թուրքական հարաբերությունների մեջ կան հստակ ձևակերպված պահանջներ և այս իշխանությունները թուրքական պահանջների մեծ մասը փորձում են իրականություն դարձնել և իրավական հիմք տալ։ Այս մասին այսօր կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Առաջինը արցախյան ճակատի զիջումներն են։ Սեղանին դրված են 2 հստակ պահանջները՝ առաջին, որ Հայաստանը հստակ ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները և երկրորդ՝ հրաժարվի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Ակնհայտ է, որ այդ հանդիպումների ընթացքում այդ հարցերն են քննարկվում։ Եթե զուտ հարաբերությունների մասին է խոսքը, ապա դա միայն մեկ հանդիմամբ լուծվող հարց էր»,-հայտարարեց Սաղաթելյանը։