Բոլոր ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերի զգալի մասը պահվում է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով Armenia Today-ի լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունն իրենց մեղադրում է, որ ԱԺ չեն գալիս, բայց աշխատավարձ են ստանում։
«Խորհրդարանական մեծամասնություն ձևավորվելուց հետո մեկ անգամ փորձ է արվել պարգևավճար տալ պատգամավորներին՝ հույս ունենալով, որ պատգամավորները կվերցնեն պարգևավճարները և կլռեն, բայց մենք աղմուկ բարձրացրեցինք, և պարգևավճարի ամբողջ գումարն ուղղվել է հատուկ նպատակով։ Առաջարկ կար քաղբանտարկյալների հիմնադրամին փոխանցել մեր պարգևավճարները, բայց պարզվեց, որ միայն իշխանական պատգամավորներն են ստացել»,- պարզաբանեց ընդդիմադիր գործիչը։
Ինչ վերաբերում է ծառայողական ավտոմեքենաներին՝ Մանուկյանն ընդգծեց, որ ընդդիմադիրները ծառայողական մեքենաներից չեն օգտվում, շատ են քայլում։
Հիշեցնենք՝ «Հանրային» հ/ը-ի եթերում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ խորհրդարանից բացակայության ընթացքում ընդդիամադիրներն օգտվում էին ծառայողական մեքենաներից, պարգևավճարներից։