Մենք ամեն օր պատրաստ ենք Ադրբեջանի արևմտյան շրջանի ու Նախիջևանի կապն ապահովել, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Այս մասին այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես հարկն է, եկեք հատեք ՀՀ սահմանը, հենց այսօր պատրաստ ենք ապահովել այդ կապը։ Դեռ նախորդ տարվանից մաքսային ծառայության կետ և սահմանապահ ծառայության կետ ունենք ու Ադրբեջանին ասել ենք, որ ցանկացած պահի կարող է կապ հաստատել Նախիջևանի հետ։ Ադրբեջանը ՀՀ մի քանի օրենսդրական կետերով կարող է հատել ՀՀ սահմանը ու երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան»,- ասաց Փաշինյանը։