Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարությունում (ԱՀՄԱՊՆ) կայացել է Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։ Խորհրդակցություններն անցկացրել ենՀայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արգենտինայի ԱՀՄԱՊ նախարարի տեղակալ Պաբլո Տետամանտին։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, զրուցակիցները քննարկել են երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների դրական ընթացքը: Կարևորվել է հայ-արգենտինյան պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի զարգացումը: Շեշտվել է երկկողմ հարաբերություններում առևտրատնտեսական կապերի աշխուժացման կարևորությունը։
Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին։
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, վերջինիս խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման նպատակով:
Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալին ընդունել է Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտյագո Կաֆիերոն։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են քաղաքական խորհրդակցությունների արդյունքներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները, քննարկվել են հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների սերտացման հարցեր։
Արգենտինա այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել են մշակույթի նախարար Տրիստան Բաուերը, պաշտպանության նախարար Խորխե Տայանան, Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի անդամներն ու Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի նախագահ Էդուարդո Վալդեսը:
ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են Փաշինյանի բանավիճելու առաջարկին
ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են Արցախի բանակցային գործընթացի հարցով բանավիճելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։ Այսօր ավելի վաղ...