Մենք հող չունենք թշնամուն տալու, մենք հետ գրավելու հողեր ունենք։ Այս մասին այսօր «Ուժը Հայրենյաց» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը։
«Մենք պետք է ունենանք հզոր, անպարտելի բանակ։ Ռազմաարդյունաբերության զարգացումը պետք է լինի գերակա ուղղություն»,-նշեց նա։ Իր ծրագրային ելույթում նա անդրադարձավ նաև կրթությանը, տնտեսությանը, այլ ոլորտներին։
«Ես տեսնում եմ, որ մեր հայրենիքը ուժի կարիք ունի, ձեր կարիքն ունի։ Մենք հայրենիքը իրար հետ կարանք պաշտպանենք։ «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը ցույց կտա իր աշխատանքը»,-հայտարարեց նա։
Ըստ Արզաքանցյանի հաղթանակից հետո անցած 30 տարիների ընթացքում չամրապնդվեց այդ հաղթանակը, ինչը պատճառ դարձավ ներկայիս աղետալի վիճակին։
Մանրամասն՝ տեսանյութում։