Ես փորձեցի «Դեմոկրատական» կուսակցության հետ ճանապարհ գնալ, չստացվեց, փորձեցինք միանալ «Ալյանս» կուսակցությանը, այնպես ստացվեց, մեր ճանապարհներն իրար հետ չգնացին։ Այս մասին «Ուժը Հայրենյաց» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիր Տիգրան Արզաքանցյանը։
«Ես սաղ կյանքս հույսս դրել եմ իմ վրա, շարժվել եմ ինձանով, ես շնորահակալ եմ իմ ծնողներին, որ այ սենց աճեցրել են ինձ։ Իմ կողմը շրջապատված են հայրենասեր, ուժեղ ժողովուրդ, որ կարում ենք իրար հետ ճանապարհ գնալ», – հայտարարեց Արզաքանցյանը։
Նա նշեց, որ իր հիմնադրած կուսակցությունն իր գործունեությամբ պետք է տարբերվի Հայաստանի մնացյալ կուսակցությունների գործունեությունից։
Մանրամասն՝ տեսանյութում։